Բեռնում...
Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ․ ԱՄՆ-ում Դանիայի դեսպան
04-01-2026 16:34 | Լուրեր

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ․ ԱՄՆ-ում Դանիայի դեսպան

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ․ այսպես է ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսենն արձագանքել Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնյաներից մեկի կնոջ գրառմանը, որտեղ Գրենլանդիան պատկերված էր ամերիկյան դրոշի գույներով։

«Բարեկամական հիշեցում ԱՄՆ-ի և Դանիայի Թագավորության մասին. մենք մտերիմ դաշնակիցներ ենք և պետք է շարունակենք համատեղ աշխատել որպես այդպիսին․ Միացյալ Նահանգների անվտանգությունը նաև Գրենլանդիայի և Դանիայի անվտանգությունն է», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Աղբյուր՝ AntiFake.am