«Մենք կհարվածենք նրանց այնպիսի ուժով, որը նրանք երբեք չեն զգացել»․ Թրամփը սպառնացել է Իրանին
Միացյալ Նահանգները աննախադեպ հարվածներ կհասցնի Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը հարձակվի ամերիկյան ռազմական և առևտրային օբյեկտների վրա։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան YouTube ալիքով ուղիղ հեռարձակմամբ։
«Եթե նրանք դա անեն, մենք կհարվածենք նրանց այնպիսի ուժով, որը նրանք երբեք չեն զգացել, և նրանք նույնիսկ չեն հավատա դրան», – ասել է նա՝ պատասխանելով ԱՄՆ ռազմական և առևտրային օբյեկտների վրա Իրանի հնարավոր հարձակման մասին հարցին։
Աղբյուր՝ AntiFake.am