Բեռնում...
Մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջություն․ Գուգարանց թեմը շնորհավորել է Վեհափառին
21-08-2026 11:15 | Լուրեր

Մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջություն․ Գուգարանց թեմը շնորհավորել է Վեհափառին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։

«Առաջնորդությամբ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ թեմի հոգևոր դասը, բարեպաշտ հավատացյալները որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ շնորհավորում են Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Աղոթք վերառաքելով առ Բարձրյալն Աստված՝ մաղթում կենաց արևշատություն, քաջառողջություն, հովվապետական նվիրական առաքելության բեղուն տարիներ՝ ի փառս Հայաստանի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի», – Գուգարանց թեմը շնորհավորել է Վեհափառին։

Աղբյուր՝ AntiFake.am