Բեռնում...
Ի՞նչ է քննարկել Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի  անդամների հետ
30-04-2026 16:02 | Լուրեր

Ի՞նչ է քննարկել Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում երիտասարդական կազմակերպության անդամներին հուզող հիմնական խնդիրները։ Երիտասարդները նախագահին ներկայացրել են նոր ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ իրենց առաջարկները։

Առանձին անդրադարձ է կատարվել կուսակցության երիտասարդական կազմակերպության զարգացման հեռանկարներին, առաջիկա քայլերին և երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը և ներգրավվածության ընդլայնմանը միջազգային ծրագրերում :

Քննարկվել են նաև երկրի քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր այդ թվում ՀՀԿ վերջին համագումարի ընթացքում հնչեցված հիմնական ուղղությունները, դրանց քաղաքական նշանակությունն ու այդ նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության հարցը»։

Աղբյուր՝ AntiFake.am