Բեռնում...
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
22-09-2025 11:54 | Լուրեր

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

​​​ Մարզերում սեպտեմբերի 22-ի և 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 23-25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am