ՀՀԿ ԵԿ Մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառմանը երիտասարդները միմյանց գրքեր նվիրեցին
Այսօր՝ փետրվարի 19-ին, Գրքի տոնի կապակցությամբ ՀՀԿ ԵԿ Մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառմանը երիտասարդները միմյանց գրքեր նվիրեցին՝ խորհրդանշելով գիտելիքի, գաղափարի և ազգային ինքնության շարունակականությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ ԵԿ հայտարարությունից:
Երիտասարդները կիսվում էին իրենց նախընտրած հեղինակների ստեղծագործություններով, քննարկում ժամանակակից և դասական գրականության դերը հանրային մտածողության ձևավորման մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am