Զելենսկին հայտարարել է երկրի իրավապահ մարմինների ղեկավարությունը փոխելու մտադրության մասին
Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիդմիր Զելենսկին։
«Մենք մանրամասները քննարկել ենք Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է Նախարարների կաբինետի թարմացում։
Ես շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, Ուկրաինայի թիմում տարիների արդյունավետ աշխատանքի համար և առաջարկել եմ գլխավորել նոր նշանակալի ուղղություն առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում։
Ակնկալում եմ, որ խորհրդարանականների հետ միասին համապատասխան փոփոխություններ կիրականացնենք Ուկրաինայի կառավարությունում։ Փոփոխություններ կլինեն նաև իրավապահ մարմինների ղեկավարների կազմում», – գրել է Զելենսկին։
Աղբյուր՝ AntiFake.am