Մահաբերների հերթական զոհը. Դավիթ Ֆիդանյան
Լրագրող, հաղորդավար Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մահաբերների հերթական զոհը
Հանրության հարկերի հաշվին ազգակործան պատուհասին ու իր հանցախմբին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի, որի վարորդը մահացել է։ Հիշեցնեմ, որ չորս տարի առաջ՝ 2022թ․ ապրիլ ամսին պատուհասի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, սպանելով նրան ու իր չծնված փոքրիկին։ Ողբերգության հետևանքով վրաերթի հեղինակ վարորդը, որևէ կերպ պատասխանատվության չենթարկվեց, իսկ տարիներ շարունակ տևած դատական պրոցեսսնել էլ վերածվեց մի ֆարսի։ Եվ ինչպես տեսնում ենք, պատուհասի տեղից-տեղ շարժվելը շարունակում է մարդկային կյանքեր արժենալ»:
Աղբյուր՝ AntiFake.am