Բայրամովը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Ընդգծվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը համագործակցության օրակարգի հարցերի քննարկման համար։
Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեությունը նշանակալի դեր է խաղում երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում և քննարկումներ են անցկացրել այդ շրջանակներում, ինչպես նաև համագործակցության հեռանկարային ոլորտների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ և քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։
Աղբյուր՝ AntiFake.am