Բեռնում...
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը
09-04-2026 12:45 | Լուրեր

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը

Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Higer» մակնիշի ավտոբուսն ու «Toyota», «BMW», «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարաննի հաշվեկշռում և սպասարկում է Զեյթուն-Ներքին Չարբախ թիվ 14 երթուղին։

Աղբյուր՝ Shamshyan.com