Բեռնում...
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը գերազանցել է 380-ը
10-04-2026 14:41 | Լուրեր

Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը գերազանցել է 380-ը

Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր վիրավորում է ստացել 381 ամերիկացի զինծառայող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Military Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնին:

Նրանցից 346-ը վիրավորվել են անմիջապես մարտական ​​գործողությունների ժամանակ, այդ թվում՝ բանակի 231 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 նավաստի, ռազմաօդային ուժերի 33 զինծառայող և 19 ծովային հետևակ։

Նշվում է, որ վիրավորված զինծառայողների մեծ մասը վերադարձել է ծառայության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորում է ստացել իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։

Բացի այդ, մարտական ​​գործողությունների ընթացքում զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ վեցը Քուվեյթում և մեկը՝ Սաուդյան Արաբիայում։ Մնացածը զոհվել են ամերիկյան լցավորող ինքնաթիռի կործանման հետևանքով։

Աղբյուր՝ AntiFake.am