Կամ թույլ ենք տալիս, որ ռեժիմը հերթական երիտասարդին կուլ տա, կամ կանգնեցնում ենք այս մամլիչ մեքենան․ Դավիթ Ֆիդանյան
Լրագրող, հաղորդավար Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կամ թույլ ենք տալիս, որ ռեժիմը հերթական երիտասարդին կուլ տա, կամ կանգնեցնում ենք այս մամլիչ մեքենան։
Ֆիքսենք, որ փաշինյանական ռեժիմի ողջ համակարգը լծվելա 18-ամյա դպրոցական քաղբանտարկյալ Դավիթ Մինասյանի նկատմամբ ցուցադրական պատժիչ գործողությանը։ Այն ինչ տեղի է ունենում Դավիթի նկատմամբ այլ կերպ չես անվանի։ Սուրբ Աննա եկեղեցում Ազգակործան ճղճիմ պատուհասի սադրանքից հետո կալանքի դատապարտված, լրջագույն առողջական խնդիրներ ունեցող Դավիթին հիվանդանոցից նորից տարել են բանտ։ Ես վաղուց չեմ զարմանում գործող ռեժիմի այլանդակությունների վրա, որովհետև հազարավորներին միտումնավոր կերպով սպանդանոց ուղարկող պատուհասի համար երիտասարդ 18-ամյա տղայի ճակատագիրը որևէ նշանակություն չունի։ Այժմ գնդակը հանրության դաշտում է։ Դավիթ Մինասյանի գործը այս հասարակության համար լակմուսի հերթական թուղթն է։ Կամ թույլ ենք տալիս, որ ռեժիմը հերթական երիտասարդին կուլ տա, կամ կանգնեցնում ենք այս մամլիչ մեքենան»։
Աղբյուր՝ AntiFake.am