Բեռնում...
Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը՝ Թրամփի առաջարկից հետո
27-04-2026 19:40 | Լուրեր

Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը՝ Թրամփի առաջարկից հետո

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տարբերակը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից հետո. այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է «Վեստի» ծրագրի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Իրանի հետ դիմակայությունում չի հասել իր առջև դրած որևէ նպատակի, այդ իսկ պատճառով այժմ խոսում է բանակցությունների մասին։

«Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից ոչ մեկին։ Այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրում է բանակցություններ, և մենք այժմ դիտարկում ենք այդ տարբերակը»,- նշել է Արաղչին։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները արդյունք չեն տվել։Ապրիլի 21-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է հրադադարը՝ մինչև Թեհրանի կողմից հակամարտության կարգավորման առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը։

Աղբյուր՝ AntiFake.am