Իրանի գերագույն առաջնորդը թույլատրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ թույլատրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
Նրա խոսքով՝ սկզբում ինքը այլ դիրքորոշում է ունեցել, սակայն համաձայնել է գործարքին այն բանից հետո, երբ երկրի նախագահն ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ստանձնել են համապատասխան պարտավորություններ։
Խամենեին նաև ընդգծել է, որ Թեհրանը կսպասի, որպեսզի մյուս կողմը ևս կատարի համաձայնագրով նախատեսված բոլոր պայմանները։
Աղբյուր՝ AntiFake.am