Բեռնում...
Նավասարդ սրբազանի ընկեր Ստեփանը կամ հակառակը․ «Իրավունք»
10-04-2026 11:57 | Մամուլի տեսություն

Նավասարդ սրբազանի ընկեր Ստեփանը կամ հակառակը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կարգալույծ Ստեփան Ասատրյանը սոցցանցում լուսանկար էր հրապարակել տիրադավ եպիսկոսների լոկոմոտիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ եւ նշել. «Նավասարդ սրբազանի հետ»:

Ընդ որում՝ լուսանկարում արքեպիսկոպոսը աշխարհիկ հագուսով էր՝ մի քիչ ինքնագոհ, մի քիչ բեզարած՝ ճիշտ խմող ընկերների պես կամ խմելուց հետո ընկերների պես: Բայց, արի ու տես, որ Ստեփան Ասատրյանն այսօր հեռացրել է լուսանկարը: Հավանաբար, Ստեփանի ընկերը դարձած Կճոյանի հանգամանքը թելադրանք է դարձել նկարը հեռացնելու համար: