Բեռնում...
Շախմատի անհատական ԵԱ-ի երկրորդ տուրում հաղթանակ են տոնել Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը
09-04-2026 12:53 | Լուրեր

Շախմատի անհատական ԵԱ-ի երկրորդ տուրում հաղթանակ են տոնել Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել և առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Արթուր Դավթյանը:

Միավորը կիսել են Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Սուքիասյանը, Հայկ Երիցյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արսեն Դավթյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կկայանա ապրիլի 7-19-ը` Լեհաստանի Կատովիցե քաղաքում:

Աղբյուր՝ AntiFake.am