Բեռնում...
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ին ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով
16-04-2026 14:44 | Լուրեր

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ին ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20- 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ին ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am