Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են անցկացնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացնում է Մոսկվայում Իրանի դեսպանությունը։
«Այս պահին ընթանում է Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը»,- նշում է դեսպանությունը։Դեսպանությունից նշել են, որ հեռախոսազրույցի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Աղբյուր՝ AntiFake.am