Բեռնում...
Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը
13-06-2026 13:12 | Լուրեր

Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը

Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցող և Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ​​​​ընթացիկ ուղու պարտավորությունների կատարման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու հանձնառությունները պետք է պահպանվեն՝ առանց «եթե»-ների, «բայց»-երի կամ էլ արդարացումների։

«Առջևում սպասվող գործարքի համար այլ ճանապարհ չկա։ Դուք հնձում եք այն, ինչ ցանում եք», – հայտարարել է Ղալիբաֆը։

Իրանի խորհրդարանի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից արված հայտարարություններից հետո, որով Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում կնքվելիք փոխըմբռնման հուշագիրը երբեք այնքան մոտ չի եղել ավարտին, որքան այժմ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։