Բեռնում...
Իրանի խորհրդարանի խոսնակը շեշտել է Լիբանանում հրադադարի կարևորությունը
16-04-2026 18:03 | Լուրեր

Իրանի խորհրդարանի խոսնակը շեշտել է Լիբանանում հրադադարի կարևորությունը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր լիբանանցի գործընկեր Նաբիհ Բերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Լիբանանում հրադադարի կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Nour News պարբերականը։

Ըստ հրապարակման՝ Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանի իշխանություններն ուշադիր հետևում են Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին և ձգտում են Մերձավոր Արևելքի պատերազմում մշտական ​​հրադադարի։

«Լիբանանում հրադադարը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Իրանում հրադադարը», – ասել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am