Վենսն Իրանի հետ առաջիկա բանակցությունները համարել է «առաջին լավ քայլ»
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այն կարծիքին է, որ Իրանի հետ առաջիկա բանակցություններն «առաջին լավ քայլ» են համաձայնագրի կնքման տանող ճանապարհին։ Այս մասին նա ասել է Հունգարիայից մեկնելիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է CBS News-ը։
«Իրանցիները խոստանում են բացել Հորմուզի նեղուցը, և մենք կունենանք բանակցություններ, որոնք պետք է սկսվեն այս հանգստյան օրերին։ Ես կարծում եմ՝ սա լավ առաջին լավ քայլ է։ Տեսնենք՝ կկարողանանք արդյոք ավելի մեծ առաջընթաց գրանցել առաջիկա օրերին», – ասել է Վենսը։
Նա նշել է, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու նպատակով ուրանի հարստացումից հրաժարվելն է։
«Բանակցությունների հիմնական թեմաներից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել: Մենք ցանկանում ենք միջուկային վառելիքը, նախագահը դա շատ հստակ ասել է։ ԱՄՆ-ն ունի հստակ պահանջներ։ Իրանցիները նույնպես կարող են ինչ-որ բան ստանալ այս բանակցություններից։ Որքան ավելի շատ նրանք պատրաստ լինեն մեզ տալ, կարծում եմ, այնքան ավելի շատ բան նրանք կստանան այս բանակցություններից», – հայտարարել է Վենսը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է պատժամիջոցների մեղմացման և տնտեսական գործընկերության մասին։
Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ այն հրադադարի շուրջ պայմանավորվածության մաս չի կազմում։ Նրա խոսքով՝ իրանցիները սխալմամբ կարծել են, թե հրադադարը կտարածվի նաև Լիբանանի վրա, բայց ԱՄՆ-ն երբեք նման խոստում չի տվել։
Աղբյուր՝ AntiFake.am