Բեռնում...
Փետրվարին սպասվում է ԱՄՆ չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց. Սուրեն Սարգսյան
24-12-2025 14:06 | Կարծիք

Փետրվարին սպասվում է ԱՄՆ չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց. Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։

Իմ տեղեկություններով, սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղին։

Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։

Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է։

Հիշեցնեմ, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը»:

Լրագրող Ժիրայր Ոսկանյանն էլ նշել է, որ, ըստ տեղեկությունների, 2026-ի փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը․

«Մեղրիում սպասվում է «Թրիփի» հիմնարկեքի արարողությունը»:

Աղբյուր՝ AntiFake.am