Բեռնում...
Աբու Դաբիում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի սկզբունքները
09-11-2026 22:17 | Լուրեր

Աբու Դաբիում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի սկզբունքները

Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կքննարկեն հակամարտության կարգավորման համաձայնագրի հիմքում դրվելիք սկզբունքները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերջնական համաձայնագրի հիմքում դրվելիք սկզբունքները։

Նրա խոսքով՝ կողմերը կանդրադառնան Ռուսաստանի, Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցերին։

Լավրովը նշել է, որ ամերիկացի ներկայացուցիչների նախաձեռնությամբ բանակցությունների օրակարգում ներառվել են նաև հավաքական անվտանգության հարցերը։
Եռակողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-11-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։