Հանդիպումից հետո միասին կլինենք ՍԴ շենքի առջև. Գոհար Ղումաշյան
«Յուրաքանչյուր քվե մեզ համար մեծ պատասխանատվություն է»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը՝ շարունակելով.
Հրավիրում ենք մեր աջակիցներին հանդիպման «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ, որը կկայանա հունիսի 26-ին, ժամը 13։00-ին, Տաշիր Արենայում։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու ձեզ հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:
Հանդիպումից հետո միասին կլինենք ՍԴ շենքի առջև, որտեղ ժամը 16։00-ին կսկսվի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված բողոքների քննությունը։