Բեռնում...
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
08-10-2026 23:47 | Լուրեր

Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով

Մոսկվան համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գնահատականի հետ, որ ներկայում Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չեն երևում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Այո, մենք համաձայն ենք նրա հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուբիոյի այն հայտարարությունը, ըստ որի դիվանագիտական կարգավորման տեսանելի հեռանկարներ չկան։

Սեպտեմբերին ԱՄՆ-ն ակտիվացրել է հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելել են Մոսկվա և Կիև, որտեղ քննարկել են ռազմական գործողությունների ավարտի հնարավոր ուղիները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ խաղաղ կարգավորման միջոցով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, սակայն, ըստ նրա, Կիևի կողմից համապատասխան պատրաստակամություն չի տեսնում։