Բեռնում...
Ավետիսյանը և Սուքիասյանը նշանակվել են «Ուժեղ Հայաստան»-ի հանրային կապերի ղեկավար և մամուլի քարտուղար
14-09-2026 20:07 | Լուրեր

Ավետիսյանը և Սուքիասյանը նշանակվել են «Ուժեղ Հայաստան»-ի հանրային կապերի ղեկավար և մամուլի քարտուղար

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ:

Տիգրան Աբրահամյանի՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար նշանակվելուց հետո կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար է նշանակվել Նելլի Ավետիսյանը:

Մարիաննա Ղահրամանյանի՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ընտրվելուց հետո կուսակցության մամուլի քարտուղար է նշանակվել Աղավնի Սուքիասյանը:

Աղբյուր՝ AntiFake.am