Էդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Սերգեյ Պողոսյան՝ իսկական մարտիկ ֆուտբոլային դաշտում ու իրական ավագ ընկեր կյանքում։
Այսօր կյանքից հեռացավ անպարտելի Արարարատ 73-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանը…
մեր սիրելի Լազովիչը։
Նա Արարատ -73-ի մարտիկն էր, չէր վախենում պայքարից ու վնասվածքներից։
Ոսկե դուբլի տարում նա հաղթական «Արարատ»-ի կազմում անցկացրեց 29 խաղ ու խփեց 3 գոլ։Իսկ Կիեւի Դինամոյի հետ գավաթային եզրափակիչ խաղում հենց նրա ու Նիկոլայ Ղազարյանի դաշտ մտնելը բեկեց խաղը։
Հայկական ֆուտբոլի նվիրյալ Սերգեյ Պողոսյանի մասին շատերը գիտեն ու նրա ավանդը հայկական ֆուտբոլի հաղթանակներում անուրանալի է։
Որքան մեծ ֆուտբոլիստ էր Սերգեյ Պողոսյանը,դրանից մի քանի անգամ պարկեշտ ու իրապես լավ Մարդ էր մեր սիրելի Սերգեյ Լազովիչը։ Նրա հետ սեղան նստելը,զրուցելն ու քննարկումներն ուսուցանող էին։ Նա իրապես ուրախանում էր իր բոլոր ընկերների ու պարզապես մեր ազգի հաջողություններով»։
Աղբյուր՝ AntiFake.am