Բեռնում...
Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում
21-10-2026 12:06 | Լուրեր

Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

«Զօրութիւն սուրբ խաչի քո Քրիստոս, որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի, սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ» (Շարական)

Այս կիրակի՝ Գյուտ Խաչի տոնի առիթով, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ հրավերով եկեղեցական ծուխի և հոգևոր հովվի։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։

Թող Քրիստոսի Սուրբ Խաչի զորությունը պահպանի մեզ ամեն տեսակ փորձությունից։

Մասյացոտնի թեմ

Աղբյուր՝ AntiFake.am