Բեռնում...
Հանրային ծառայողի հեղինակությունը պետք է լինի այնքան բարձր, որ որևէ մեկը չհանդգնի նրան օգտագործել քաղաքական գործընթացի մեջ. Վարդևանյան
05-10-2026 22:29 | Կարծիք

Հանրային ծառայողի հեղինակությունը պետք է լինի այնքան բարձր, որ որևէ մեկը չհանդգնի նրան օգտագործել քաղաքական գործընթացի մեջ. Վարդևանյան

«Ձեր պատասխանները հաստատեց մեր այն արձանագրումները, որոնք ներկայացրել էին ԵԽԽՎ բանաձևով, մինչ այդ՝ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակը 90% և ավելի բաղկացած էր հանրային ծառայողներից, բայց պատկերացրեք ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին դիմեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Քալաշյանը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։

Հարցնելով թե ինչով է պայմանավորված, որ հենց հիմա որոշվեց հանրային ծառայողի օրը օրենքով ամրագրել՝ Վարդևանյանը նկատեց, որ վերջին 8 տարիների պատասխանատուն ՔՊ-ն է պատասխանատուն։

ԱԺ փոխխոսնակը Քալաշյանին առաջարկեց պատկերացնել իրավիճակը, երբ հանրային ծառայողները գնացել հավաքներին են մասնակցել, իրենց աջակցությունն են ցույց տվել ՔՊ-ին, և լինելով պատասխանատու գրասենյակի ղեկավար, իր գրասենյակի և այլ հանրայի ծառայողներ տեսնում են որ իրենց ղեկավարը գնում մասնակցում է ՔՊ-ի ամփոփոիչ հանրահավաքին, ապա այն ինչ էֆեկտ պետք է ունենա։

Վարդևանյանը նկատեց, որ դրա պատասխանը տվել է ՍԴ-ն՝ կուսակցականացման մասին 1835 որոշմամբ։

«Նախագծի հիմնավորման մեջ պետք է ավելացվի, որ Հանրային ծառայողի օր սահմանելով, ոչ միայն բառերով ընդգծվի հանրային ծառայողի կարևորությունը և հանային ծառայողի անկախության երաշխիքը վարչական ռեսուրսի չարաշահման գործիք չդառնալու խորհորդ պետք է ունենա։

«Այսինքը հունիսի 23-ի խորհուրդը հենց դրանում պետք է լինի»,- ասաց Վարդևանյանը։

Քալաշյանը նշեց, որ օրենքով է ամրագրված, որ հանրային ծառայողը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի, իսկ ինքը ՔՊ-ի ամփոփոիչ հանրահավաքին է մասնակցել, որպեսզի լսի ծրոգիրը, որը հետագայում լինելու էր կառավարության ծրագիրը։

Վարդևանյանն արձագանքեց. «Խոսելով քաղաքական չեզոքության մասին, լինելով հանրային պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան անձ՝ մասնակցում եք հանրային հավաքի։

Դուք նախընտրական շրջանում մասնակցելով հավաքին, գիտեի՞ք ով է ընտրվում, որ մի հատ էլ դրա շրջանակներում ասում եք, դե եկել եմ լսեմ, թե ինչ ծրագիր են ներկայացնում, որովհետև հետո դա պետք է կառավարության ծրագիր դառնա։ Բա մենք էլ ենք, դա ասում, որ այսպիսի խնդիրներ են եղել, դրա համար էլ ընտրությունների լեգիտիմության հետ կապված ընդհուպ ԵԽԽՎ-ից են խոսում...

Հանրային ծառայողի հեղինակությունը պետք է լինի այնքան բարձր, որ որևէ մեկը չհանդգնի նրան օգտագործել քաղաքական գործընթացի մեջ»։

Աղբյուր՝ AntiFake.am