Բեռնում...
«Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի վարորդ Միլենա Սողոյանը մահացել է
05-10-2026 22:26 | Լուրեր

«Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի վարորդ Միլենա Սողոյանը մահացել է

Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է:

«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,-գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում:

«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։
Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան։
Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Միլենա Սողոյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։
Այնթապի հ. 1 միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտական համայնքը սգում են մեր սիրելի աշակերտի կորուստը։
Թող նրա լուսավոր հիշատակը միշտ ապրի նրան ճանաչողների սրտերում»,-գրված է Այնթապի թիվ 1 դպրոցի ֆեյսբուքյան էջում։

Աղբյուր՝ AntiFake.am