Բեռնում...
Իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս
30-09-2025 09:31 | Կարծիք

Իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Վերջին ամիսներին ՊՆ-ի պաշտոնական էջով ներկայացվում է տարբեր մշակութային դեմքերի այցերը զորամասեր, ներկայացվում այդ այցելությունների կարևորությունը:

Բայց օրինակ` ԱԺ պատգամավորը նույն ժամանակահատվածում, այնտեղ գնալու հնարավորություն չունի, որովհետև ՊՆ-ում համարում են, որ այն վտանգավոր զարգացումները, որոնք արտաքինից են միայն նկատելի, պետք է քողարկել գոնե ներսից:

Բանակը հեքիաթային փոփոխությունների, անիրականանալի ծրագրերի փիառումից դուրս փակ աշխարհ է, որովհետև իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս/մարտական դիրք` տեղում իրադրություն գնահատելու և իրերի դասավորությունից կարծիք ձևավորելու պատճառով:

Իսկ ի՞նչով են փակում տեղեկատվական վակումը: Այո´, Կիրանցի պատ արշավներ կազմակերպում, անհասկանալի դեմքերի ամրացման շրջաններ տանում, որոնց գտնվելու վայրից մինչև կառույցի տարբեր էլեմենտներ գաղտնիության ռեժիմում պետք է լինեն:

Չնայած պետք է իրավիճակն էլ ճիշտ ընկալել. մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, ով իրենց արգելում է Եռաբլուր գնալ, բանակի դերի մասին միտք հնչեցնել, առավել ևս` բանակի հերոսական դրվագներից խոսել:

Ինչը որ փակ պետք է լինի` խիստ գաղտնիության ռեժիմում, բաց է, իսկ ինչը պետք է դիտարկումների և լուսաբանումների համար, բազմաթիվ կողպեքների տակ է»:

Աղբյուր՝ AntiFake.am