Հարկ է ֆիքսել, որ վարչախմբի կողմից իրականացվող դասական քաղաքական տեռորը չի կարողանալու կոտրել պայքարող քաղաքացիներին
AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գրեթե եռօրյա բանտային կալանքի ընթացքում ցույց տրված ողջ աջակցության համար։ Ազատություն Նարեկին, Վազգենին և մնացյալ բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Հարկ է ֆիքսել, որ վարչախմբի կողմից իրականացվող դասական քաղաքական տեռորը, ի հեճուկս բոլոր ջանքերի՝ չի կարողանալու կոտրել կոլաբորացիոնիստական վարչախմբի դեմ պայքարող քաղաքացիներին»:
Աղբյուր՝ AntiFake.am