Բեռնում...
Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը
21-03-2026 14:06 | Լուրեր

Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը

Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը` չնայած նրան հատուկ հրավեր էին ուղարկել։

Փաստաբանը հայտնում է, որ քննիչը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը` շեշտելով, որ սա «երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինություն է»։

Հիշեցնենք՝ Վեհափառ Հայրապետը մեղադրյալի կարգավիճակում է. Ամենայն հայոց հայրապետին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Աղբյուր՝ AntiFake.am