Բեռնում...
ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը Մոսկվայից ջերմ բարեմաղթանքներ է հղել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին
28-04-2025 16:50 | Լուրեր

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը Մոսկվայից ջերմ բարեմաղթանքներ է հղել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու կառավարող «Единая Россия» կուսակցության կազմակերպած միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին:

Այսօր ՀՀԿ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչևի և «Միասնական Ռուսաստան» կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Պլիգինի հետ։

Ինչպես Մոոկվայից հաղորդում է ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Կոնստանտին Կոսաչևը ջերմ բարեմաղթանքներ է հղել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։

Աղբյուր՝ AntiFake.am