Բեռնում...
Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի
31-08-2026 23:45 | Լուրեր

Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի

Լավ, մանրամասն և կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կարևոր է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցային թիմերի միջև երկխոսությունը մշտական բնույթ է կրում, և այժմ քննարկում ենք Ուկրաինա այցելության ամսաթիվը։ Այս այցը շատ օգտակար կլիներ խաղաղությանն ուղղված լուծումներ մշակելու համար։

Տեղեկացրի նաև ռազմադաշտում տիրող իրավիճակի մասին, որտեղ Ռուսաստանի ձեռքբերումներն չնչին են և ձեռք են բերվում հսկայական կորուստների գնով, ինչպես նաև օդային հարվածների մասին։

Թիմերը կապի մեջ կլինեն, որպեսզի մշակեն օրակարգը և որոշեն հետագա հաղորդակցության ամենահարմար ժամանակացույցը։ Շնորհակալ եմ նախագահ Թրամփին, Սթիվին և Ջարեդին, ինչպես նաև Միացյալ Նահանգներում բոլոր նրանց, ովքեր աշխատում են հանուն նրա, որ խաղաղությունը դառնա մեր ընդհանուր ձեռքբերումը», — նշել է Զելենսկին: