Բեռնում...
Հուսանք, որ հակամարտության ռազմական փուլն այսքանով կավարտվի. Զաքարյան
24-06-2025 07:58 | Կարծիք

Հուսանք, որ հակամարտության ռազմական փուլն այսքանով կավարտվի. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև ձեռք է բերվել լիակատար և համապարփակ հրադադարի համաձայնագիր։

Թրամփի խոսքով՝ հրադադարն ուժի մեջ կմտնի 6 ժամից (Երևանի ժամանակով 09:00)՝ երկու կողմերի ներկայիս «վերջնական առաքելությունների» ավարտից հետո։

Առաջինը հրադադարը կսկսի Իրանը, որը կտևի 12 ժամ։ Այնուհետև, ժամը 12-ից մինչև 24-ը, հրադադարը կսկսի Իսրայելը։ 24 ժամ անց հակամարտությունը պաշտոնապես կհամարվի ավարտված։

Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնեց երկու կողմերին «տոկունության, քաջության և խելացիության» համար՝ նշելով, որ հակամարտությունը, որը կարող էր տարիներ շարունակ ձգվել և կործանել ամբողջ Մերձավոր Արևելքը՝ ավարտվում է 12 օրում։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նշել է «Վաղվանից սկսվում է նոր փուլ. 12-օրյա պատերազմի և Իրանի միջուկային ծրագրի ավարտը։ Ես իսկապես հավատում եմ, որ սա Մերձավոր Արևելքում խաղաղության համար շատ մեծ բանի սկիզբն է»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լևիթը հայտարարել է. «Նախագահ Թրամփը կարողացել է հասնել այն բանին, ինչը պատմության մեջ ոչ մի այլ առաջնորդ չի կարողացել՝ ոչնչացնել իրանական ռեժիմի միջուկային ծրագիրը և աննախադեպ հրադադար հաստատել Իսրայելի և Իրանի միջև։ Սա իսկապես զարմանալի է»:

Իրանի արտաքին գործերի նախարարը գրել է. «Եթե Իսրայելը դադարեցնի հարձակումները ժամը 04:00-ից, մենք նույնպես չենք հարվածի»։

Հարկ է նշել, որ այս պահին Իսրայելի, կողմից պաշտոնական հաստատում չկա։

Հ.Գ. Հուսանք, որ հակամարտության ռազմական փուլն այսքանով կավարտվի: Թեպետ, այս պահի դրությամբ կողմերի հրթիռակոծությունը դեռևս շարունակվում է»:

Աղբյուր՝ AntiFake.am