Բեռնում...
Արդեն հինգ օր քաղաքական բանտարկյալ, երկու անչափահաս երեխաների հայր Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ. Մելոյան
13-01-2026 23:43 | Կարծիք

Արդեն հինգ օր քաղաքական բանտարկյալ, երկու անչափահաս երեխաների հայր Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ. Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «Արդեն հինգ օր քաղաքական բանտարկյալ, երկու անչափահաս երեխաների հայր Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ

Հացադուլն ուղղված է ուշադրություն հրավիրելու Հայաստանում քաղաքականապես մոտիվացված հետապնդումների և դրանցում կալանքի՝ որպես միակ խափանման միջոցի կիրառման ֆետիշացման վրա

Նարեկի արարքը միանշանակ քաջ և անձնազոհ գործողություն է, որը նպատակ ունի բարձրաձայնելու Հայաստանում քաղաքական իշխանության ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող անձնական ազատության և խոսքի ազատության կոպտագույն խախտումները

Այս փուլում քրեակատարողական ծառայության բժշկական անձնակազմը ՊԱՐՏԱՎՈՐ է շարունակական վերահսկողություն իրականացնել Սամսոնյանի առողջության նկատմամբ՝ վաղաժամ հայտնաբերելու սննդազրկության, ջրազրկման կամ օրգանների աշխատանքի խանգարման հնարավոր ախտանշանները։

Կոչ եմ անում Նարեկին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք վնասը

#ազատություն_քաղաքական_բանտարկյալներին»:

Աղբյուր՝ AntiFake.am