Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 9-ին Սիրիայում, անվտանգության գոտում, գտնվող Հերմոն լեռան տարածք այցելության ժամանակ հայտարարել է, որ Իրանը շուտով պարտություն կկրի տարածաշրջանային դիմակայությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է I24 հեռուստաալիքը։
«Մենք շատ մոտ ենք դրան։ Մենք հանձնառու ենք այս խնդրի լուծմանը և կանենք դա»,- հայտարարել է Նեթանյահուն։ Նա մանրամասնել է, որ վերջին մարտական գործողությունների ընթացքում Իսրայելն ամրապնդվել է Հերմոն լեռից մինչև Յարմուկ գետն ընկած տարածքում և արևմուտք՝ մինչև Միջերկրական ծովի ափ։
Լրատվամիջոցը սակայն չի հայտնել, թե որքան երկար են իսրայելական ուժերը մնալու Սիրիայում և ինչ նոր ռազմական գործողություններ կարող է ձեռնարկել Իսրայելը։