Բեռնում...
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում` քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին
08-05-2025 09:28 | Լուրեր

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում` քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին

Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին:

Աղբյուր՝ AntiFake.am