Ռոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ
Ռուսաստանի ավիացիայի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) բանակցություններ է վարում բարեկամ երկրների համար МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ։
Գործակալության ղեկավար Դմիտրի Յադորվի խոսքով՝ համապատասխան խորհրդատվություններն իրականացնում է «Միավորված ավիաշինական կորպորացիան» (ОАК), սակայն նախևառաջ նպատակահարմար է ապահովել ռուսական ավիաընկերությունների պահանջարկը։
ТАСС-ին տված մեկնաբանությունում Յադորվը նշել է նաև, որ նոր ինքնաթիռը պետք է հավաստագրման բոլոր ընթացակարգերն ավարտի մինչև 2027 թվականի կեսերը։