Դանակահարություն, կրակոցներ, չզսպվող հանցավրություն ու Փաշինյանին պաշտպանելու համար հատկացված ոստիկանություն
Կարեն Վրթանեսյանը գրել է․ «Երեկ կեսօրին (!) Գյումրու կենտրոնական (!!) փողոցներից մեկի ավտոբուսի կանգառում մարդկանց աչքի առաջ (!!!) 4-5 հոգի դուրս են եկել մեքենայից ու կանգառում կանգնած մի երիտասարդի դանակահարել։
Հիմա հարց. սա քաղաքակա՞ն աստառով միջադեպ է, թե ոչ։
Տեսե՛ք, եթե այսպիսի դեպք կատարվում է 5–10–15 տարին մեկ, գուցե և կարելի է ասել. «դե առանձին միջադեպ է, այդպիսի առանձին դեպքեր հնարավոր չէ կանխել»։
Բայց ինչպես տեսնում եք, այսպիսի դեպքերի բախվում ենք տարվա ընթացքում մի քանի անգամ կամ ավելի հաճախ... Ու սա արդեն ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ խնդիր է։
Ասենք՝ վերջին միայն 1 տարվա ընթացքում միանգամից մտքիս է գալիս Փարաքարի համայնքապետի սպանության դեպքը, հետո Աջափնյակում 2 օր առաջվա կրակոցները, հիմա էլ սա...
Վստահ եմ, որ իրականում ավելի շատ են այսպիսի դեպքերն, ուղղակի ինֆորմացիոն ամենօրյա հորդառատ, բուռն ու պղտոր հոսքի մեջ շատ իրադարձություններ կամ ընդհանրապես չենք նկատում կամ արագ մոռացվում են։
Իսկ խնդրի պատճառն, իմ համոզմամբ հետևյալն է. այն ռեսուրսները, որոնք նախկինում ուղղվում էին հանցավորության պրոֆիլակտիկային և զսպմանը, հիմա ուղղված են միայն ու միայն Նիկոլի իշխանությունը և իր մերձակա շրջապատի անձնական անվտանգությունն ապահովելուն։
Խոսքերիս վառ ապացույցն են այն հարյուրավոր ոստիկանները, որոնք փոխանակ քաղաքացիներին պաշտպանեն, ուղեկցում են իրեն բոլոր տեղաշարժերի ժամանակ։
[ՀԳ. Դանակահարված տղամարդը ողջ է մնացել]»։
Աղբյուր՝ AntiFake.am