Բեռնում...
Այսօրվանից սկսած՝ ՀՀ օրենսդիր մարմինը, դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում եմ ոչ լեգիտիմ․ Ռուբեն Մելիքյան
02-08-2026 12:57 | Կարծիք

Այսօրվանից սկսած՝ ՀՀ օրենսդիր մարմինը, դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում եմ ոչ լեգիտիմ․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերահաստատում եմ - այսօրվանից սկսած՝ ՀՀ օրենսդիր մարմինը, դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում եմ ոչ լեգիտիմ։ Առնվազն այն պատճառով, որ ժողովրդի քվեն ստացած ԲՀԿ կուսակցությանը քպ-ն հակաիրավական ձևով դուրս է թողել ԱԺ-ից և յուրացրել այդ ուժին ժողովրդի տված մանդատները։

Այսուհետ հանրային խոսքում օգտագործելու եմ «դե ֆակտո ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները»։

Աղբյուր՝ AntiFake.am