Բեռնում...
Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը նախատեսվում է Վաղարշապետի քաղաքապետի երդմնակալության օրը․ «Իրավունք»
18-11-2025 10:39 | Մամուլի տեսություն

Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը նախատեսվում է Վաղարշապետի քաղաքապետի երդմնակալության օրը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականների շրջանում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` Վաղարշապատի ընտրությունների արդյունքները մի այլ կարգի դրայվ է հաղորդել Փաշինյան Նիկոլին:

Վերջինս ընտրությունների ամփոփման գիշերը անձամբ է զանգահարել ՏԿԵ նախարարին ու ասել, որ չէր սպասում, բայց հիացած է իր ներդրած ուժերերով:

Ավելին, ըստ նույն լուրերի, ՏԿԵ նախարարը շուտով էլ ավելի բարձր պաշտոնի կգնա, իսկ Կաթողիկոսի դեմ արշավի գործնական մեկնարկը նախատեսվում է Վաղարշապետի քաղաքապետի երդմնակալության օրը: