Բեռնում...
Երթևեկության կազմակերպման անգրագետ փոփոխությունների հետևանքն այն է, որ օրվա բոլոր ժամերին կենտրոնը խցանված է
07-05-2026 17:20 | Կարծիք

Երթևեկության կազմակերպման անգրագետ փոփոխությունների հետևանքն այն է, որ օրվա բոլոր ժամերին կենտրոնը խցանված է

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երթևեկության կազմակերպման անգրագետ փոփոխությունների հետևանքն այն է, որ օրվա բոլոր ժամերին կենտրոնը խցանված է:

Մաշտոցի պողոտայից բոլոր ձախերը փակելու, Սարյանը միակողմանի դարձնելու արդյունքում խցանվում են Աբովյանն էլ, Խանջյանն էլ, Մաշտոցն էլ, Սարյանն էլ: Այս ամենին գումարած հատվածական ու անհասկանալի ավտոբուսի գծերը:

Պետական հիմնարկները և բանկերը կենտրոնում թողնելուն զուգահեռ այսպիսի փոփոխությունները կատաստրոֆիկ են:

Երևանը վաղուց ապրելուն հարմար քաղաք չէ»:

Աղբյուր՝ AntiFake.am