Բեռնում...
Իշխանությունը նպատակ ունի կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ հանցագործությունները
13-05-2025 12:22 | Կարծիք

Իշխանությունը նպատակ ունի կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ հանցագործությունները

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության ջանքերը խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները, մեկ նպատակ ունեն կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունները:

Թե այդ նպատակով ու՞մ առաջին պլան կբերեն, ո՞վ իշխանությանը ծառայելու և մի քանի կոպեկ աշխատելու համար համար հայրենիք կդավաճանի, արդեն տեխնիկական հարցեր են:

Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրաված են անարժեք «կամավորներ» և նրանք ըստ իրավիճակի մեր պետականության դեմ ոտնձգությունների քարոզչական-տեղեկատվական ֆոնն են ապահովում»: