Օկուպացիոն ռեժիմի կողմից պատանդառված Նարեկ Սամսոնյանի կյանքը շարունակում է մնալ վտանգված. Թաիրյան
Բժիշկ Քեյթ Թաիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հացադուլի 14-րդ օր. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՓՈՒԼ
Օկուպացիոն ռեժիմի կողմից պատանդառված Նարեկ Սամսոնյանի կյանքը շարունակում է մնալ վտանգված:
Նարեկի հացադուլը հատել է վտանգավորության կրիտիկական սահմանը: ՑԱՆԿԱՑԱԾ պահի հնարավոր է նրա սրտի աշխատանքի և շնչառության անսպասելի և կտրուկ վատթարացում, ընդհուպ մինչև սրտի կանգ:
Մինչ այս պահը ո՛չ մի հստակ բժշկական մասնագիտական գնահատական չի հնչել Նարեկի առողջական վիճակի մասին:
Մենք չգիտենք, թե ինչպե՞ս են բժիշկները գնահատում Նարեկի վիճակը, ի՞նչ ռիսկեր են տեսնում մոտակա ժամերին և օրերին:
Ի՞նչ փոփոխություններ և տատանումներ կան Նարեկի զարկերակային ճնշման, սրտի զարկերի, շնչառության հաճախականության, մարմնի քաշի, ջերմաստիճանի և այլ կենսական կարևոր ցուցանիշներում:
Մի բան հստակ է և օրինաչափ. 14 օր սննդից ամբողջովին հրաժարված և ոչ մի տեսակի վիտամինային և սննդային հավելումներ չստացող մարդու օրգանիզմը հյուծվում է արագորեն, վտանգ կա, որ հյուսվածքների ախտահարումները կլինեն անդառնալի և մշտական:
Այս փուլում Նարեկի մոտ ահագնանալու են թուլությունը, գլխապտույտները, սրտխառնոցը, կրծքավանդակի, որովայնի և մկանների ցավերը, հնարավոր է գիտակցության կորստի էպիզոդներ, մկանային ցնցումներ և այլ նյարդաբանական երևույթներ:
Թեև մենք Նարեկին չենք տեսնում, պարզ է, որ Նարեկը խոշտանգվում է ուղիղ եթերում` մեր բոլորի աչքի առջև:
Սա ակնհայտ քրեական հետապնդում է. շինծու քրեական գործ է կարվել իշխանավորի քիմքին ոչ հաճո խոսք հնչեցնելու համար:
Հ.Գ. ամեն օր Կանադայի փողոցներում հանդիպում եմ Կանադայի վարչապետ Ջաստին Տրուդոյի հասցեին F*ck Trudeau գրությամբ մեքենաների: Վարչապետ Տրուդոյի մտքով էլ չէր անցնում այս մեքենաների վարորդներին հետապնդել, բանտարկել ու խոշտանգել: Ճիշտ հակառակը` Տրուդոն ոչ մեկի վրա չթքեց, ոչ մեկի վրա գործ չտվեց, և ինքը ստիպված եղավ լքել վարչապետի պաշտոնը մեկ տարի առաջ:
#ազատություն Նարեկ Սամսոնյանին
Ruben Melikyan
Astghik Matevosyan»: