Բեռնում...
ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը. «Հրապարակ»
21-02-2026 10:42 | Մամուլի տեսություն

ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից եւ տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։

Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել՝ կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու եւ հարկատուներիս հաշվին միլիոնավոր պարգեւավճարներ ստանալով՝ շքեղ կյանքով են ապրելու։

Հիմա մտավախություն ունեն, որ ոչ միայն պատգամավորի, այլեւ մի որեւէ պետական աշխատանք էլ իրենց չի տա Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք կհայտնվեն այնտեղ, որտեղ էին մինչեւ 2018 թվականը․ ամեն դրամ հաշվելով՝ կսկսեն մի կերպ գոյատեւել: