Բեռնում...
Նարեկի առողջական վիճակի պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները. Աբրահամյան
30-01-2026 12:28 | Կարծիք

Նարեկի առողջական վիճակի պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները. Աբրահամյան

Դատական նիստին Նարեկ Սամսոնյանը չեկավ․ նրան անվասայլակով, բառիս բուն իմաստով, բերեցին։ Թեև ես հիվանդանոցում նրան այդ կարգավիճակով տեսել էի ու գիտեի դրա պատճառները, բայց խոսելս ու գրելս չէր գալիս, իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել՝ սրտի հետ կապված խնդիրներից մինչև ողնաշարային։ Դեռ չեմ խոսում բուն վիրահատություն պահանջող խնդրի մասին, որին հասնելու համար Նարեկը դեռ այլ պրոբլեմներ պետք է հաղթահարի։

Արձանագրենք, որ Նարեկի ծայրահեղ քայլին՝ հացադուլին, գնալու պատճառն անարդար, ապօրինի վճիռն էր, որով վերջինիս խափանման միջոց կալանքը երկարաձգվեց։

Նարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները»,-գրել է Աբրահամյանը։

Աղբյուր՝ AntiFake.am