Բեռնում...
Այսօրվա հերոսը մայրիկս է․ Տաթևիկ Սողոյանը՝ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
18-05-2026 14:13 | Լուրեր

Այսօրվա հերոսը մայրիկս է․ Տաթևիկ Սողոյանը՝ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:

Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:

Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»: