Բեռնում...
Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումը
12-10-2026 23:55 | Լուրեր

Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճիշտ որոշում է կայացրել՝ թույլ տալով Ռուսաստանին դիզելային վառելիք արտահանել համաշխարհային շուկաներ։

«Եվրամիաստանը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների դիմաց, իսկ կեղծ լրատվամիջոցները չեն ցանկանում անգամ մոտենալ այս թեմային։ Ես ճիշտ որոշում եմ կայացրել՝ ելնելով ամերիկացի ժողովրդի շահերից։ ՄԻՇՏ ԱՄԵՐԻԿԱՆ՝ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ»,- գրել է ԱՄՆ նախագահը։